Leviticus 20:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ ես իմ երեսը պիտի դարձնեմ այն մարդի վերայ եւ նորա ընտանիքի վերայ, եւ պիտի կորցնեմ նորան եւ Մողոքի հետ պոռնկութիւն անելու համար այն մարդի ետեւից բոլոր գնացողներին իրանց ժողովրդի միջիցը։
Armenian Eastern Bible 1994 ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր
armenian-1853 Այն ատեն ես այն մարդուն ու անոր ընտանիքին դէմ պիտի ըլլամ եւ զանիկա ու Մողոքին հետ պոռնկութիւն ընելու համար այն մարդուն ետեւէն բոլոր գացողները իրենց ժողովուրդին մէջէն պիտի կորսնցնեմ։
armenian-2018 ապա ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրա ընտանիքի վրա և իր ժողովրդի միջից պիտի վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր նրանց, ովքեր Մողոքի հետ պոռնկություն անելու համար գնում են այդ մարդու ետևից։
armenian-nea ես հայացքս նրա ու նրա հարազատների դեմ կդարձնեմ և իր ժողովրդի միջից կվերացնեմ նրան ու նրանց, ովքեր համախոհ եղան նրան՝ իշխանին ծառայելու։