Leviticus 19:8 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորան ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ Եհովայի սուրբ բանը պղծեց, եւ այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչէ։
Armenian Eastern Bible 1994 Ով երրորդ օրը ուտի այն, մեղք գործած կը լինի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է պղծած լինում։ Իրենց ժողովրդի միջից թող
armenian-1853 Եւ զայն ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, վասն զի Տէրոջը սուրբ բանը պղծեց, ուստի այն անձը իր ժողովուրդէն պէտք է կորսուի։
armenian-2018 Ով ուտի դրանից, իր անօրենության պատիժը պիտի կրի, որովհետև Տիրոջը նվիրված սրբությունը պղծեց։ Այդ անձը պիտի վերանա իր ժողովրդի միջից։
armenian-nea Ով ուտի այն, մեղք գործած կլինի, որովհետև Տիրոջ սրբությունն է պղծած լինում։ Նրանք, ովքեր կուտեն, կվերանան իրենց ժողովրդի միջից։