Leviticus 19:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ քո այգին ճռաքաղ չանես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չքաղես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
Armenian Eastern Bible 1994 Ձեր այգում ճռաքաղ մի՛ արէք, եւ ոչ էլ այգեկութից յետոյ ձեր այգում մնացած խաղողի ողկոյզները հաւաքէք։ Դրանք թող մնան
armenian-1853 Ձեր այգիին ճռաքաղ մի՛ ընէք, այսինքն՝ այգիին մէջ մնացած ողկոյզները մի՛ քաղէք, զանոնք աղքատին ու օտարականին համար թողուցէք։ Ես եմ Տէրը՝ ձեր Աստուածը։
armenian-2018 Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
armenian-nea Ձեր այգին ճռաքաղ մի՛ արեք, և ոչ էլ այգեկութից հետո ձեր այգում մնացած խաղողի ողկույզները հավաքեք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդուխտին։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։