Leviticus 18:9 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չբանաս։
Armenian Eastern Bible 1994 Քո հօրից կամ մօրից ծնուած, քո տան մէջ կամ դրսում ծնուած քրոջդ ամօթոյքը չբանաս։
armenian-1853 Քու հօրդ աղջկան կամ քու մօրդ աղջկան, քու քրոջդ մերկութիւնը, տանը մէջ ծնած ըլլայ թէ դուրսը, անոր մերկութիւնը մի՛ բանար։
armenian-2018 Քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա՝ քո քրոջ մերկությունը, նա տանը ծնված լինի, թե դրսում, նրանց մերկությունը չբանաս։
armenian-nea Քո հորից կամ մորից ծնված, քո տան մեջ կամ դրսում ծնված քրոջդ ամոթույքը չտեսնես։