Leviticus 14:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Իսկ նա ողջ թռչունն ու եղեւնափայտը եւ կրկնակի կարմիրը եւ զոպան առնէ, եւ սորանց ողջ թռչունի հետ կենդանի ջրի վերայ մորթուած թռչունի արեանը թաթախէ։
Armenian Eastern Bible 1994 Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղեւնու փայտը, կարմիր մանուածքն ու ծոթրինը եւ դրանք, ինչպէս նաեւ
armenian-1853 Ողջ թռչունն ու եղեւնափայտը եւ կրկնակի կարմիրն ու զոպան թող առնէ եւ ասոնք ողջ թռչունին հետ վազող ջուրին վրայ մորթուած թռչունին արեանը մէջ թող թաթխէ։
armenian-2018 Իսկ նա թող վերցնի ողջ թռչունը, եղևնու փայտը, կրկնակի կարմիրն ու զոպայի ոստը և դրանք ողջ թռչնի հետ թաթախի հոսող ջրի վրա մորթված թռչնի արյան մեջ։
armenian-nea Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղևնու փայտը, կարմիր մանվածքն ու ծոթրինը և դրանք, ինչպես նաև կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ջրի վրա մորթված թռչունի արյան մեջ։