Leviticus 13:49 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այսինքն՝ եթէ հանդերձի կամ մորթի մէջ՝ կամ առէչի կամ թեզանի մէջ՝ կամ մորթից շինուած ամեն կերպ բանի մէջ մի քիչ կանանչ կամ կարմրած ախտի նշան լինի, բորոտութեան ախտ է, եւ քահանային պիտի երեւայ։
Armenian Eastern Bible 1994 եթէ այդ ախտանշանը կանաչաւուն կամ կարմրաւուն լինի անմշակ կաշուէ զգեստի, երկար գործուածքի կամ թեւքով զգեստի, ամէն
armenian-1853 Այսինքն՝ եթէ հանդերձի կամ մորթի մէջ, կամ առէջի կամ թեզանի մէջ, կամ մորթէ շինուած ոեւէ բանի մէջ քիչ մը կանանչ կամ կարմրած ախտի նշան ըլլայ, բորոտութեան ախտ է, ուստի քահանային թող ցուցուի։
armenian-2018 այսինքն՝ հագուստի կամ կաշվի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա կանաչավուն կամ կարմրած ախտանշան լինի, դա բորոտության ախտ է. պետք է ցույց տրվի քահանային։
armenian-nea եթե այդ բիծը կանաչած կամ կարմրավուն լինի, կաշվի կամ հագուստի, գործվածքի կամ կարվածքի, մշակված կաշվից պատրաստված ցանկացած իրի վրա, դա բորոտության բիծ է, և պետք է ցույց տրվի քահանային։