Leviticus 13:25 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ քահանան նորան նայէ, եթէ պաղպաջի մէջ մազը սպիտակի է փոխուած, եւ մորթիցը խոր է երեւում, նա բորոտութիւն է՝ այրածից տարածուած, եւ քահանան նորան անմաքուր հրատարակէ. Դա բորոտութեան ախտ է։
Armenian Eastern Bible 1994 եւ քահանան տեսնի այն ու նկատի, որ մազն սպիտակ՝ փայլուն է դարձել, բշտիկի տեղն աւելի խորն է, քան մաշկը, ուրեմն դա
armenian-1853 Քահանան անոր նայած ատենը՝ եթէ պաղպաջին մէջ մազը ճերմակի դարձած է ու մորթէն խորունկ կ’երեւնայ, անիկա այրածէն առաջ եկած բորոտութիւն է։ Քահանան անոր անմաքուր ըլլալը թող ծանուցանէ։ Անիկա բորոտութեան ախտ է։
armenian-2018 և քահանան զննի այն ու նկատի, որ բշտիկի վրայի մազը սպիտակ է դարձել և մաշկից խոր է երևում, դա այրվածքից առաջացած բորոտություն է։ Քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։
armenian-nea քահանան թող քննի նրան. եթե փայլունացած տեղում մազը սպիտակ է դարձել, և այն ավելի խորն է, քան մաշկը, ուրեմն նրան անմաքուր թող համարի, որովհետև դա բորոտության վերք է։