Judges 9:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ գնաց Եփրայ իր հօր տունը, եւ իր եղբայրներին՝ Յերոբաաղի որդկանցը՝ եօթանասուն հոգի մէկ քարի վերայ սպանեց. բայց Յերոբաաղի փոքր տղան Յովաթամը ողջ մնաց ըստ որում թաք էր կացել։
Armenian Eastern Bible 1994 Նա գնաց Եփրա, իր հօր տունը եւ մի քարի վրայ կոտորեց իր եղբայրներին՝ Յերոբոաղի որդիներին՝ եօթանասուն մարդ։ Ողջ մնաց
armenian-1853 Եփրայի մէջ իր հօրը տունը մտաւ եւ իր եղբայրները, Յերոբաաղի որդիները, եօթանասուն հոգի, մէկ քարի վրայ սպանեց. բայց Յերոբաաղի պզտիկ տղան՝ Յովաթամը՝ պահուելով ողջ մնաց։
armenian-2018 Եվ նա գնաց Եփրա՝ իր հոր տուն, և իր եղբայրներին՝ Հերո-Բաաղի որդիներին, յոթանասուն հոգու սպանեց մի քարի վրա, բայց Հովաթամը՝ Հերո-Բաաղի փոքր տղան, ողջ մնաց, քանի որ թաքնվել էր։
armenian-nea Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։