Judges 9:48 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Աբիմելէքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը վեր ելան Սելմօն սարը. եւ Աբիմելէքը տապարը ձեռքն առաւ եւ մի ծառի ոստ կտրեց, եւ նորան վեր առաւ իր ուսի վերայ դրաւ, եւ իր հետ եղող ժողովրդին ասեց. Ահա տեսաք ինչ որ ես արի, շուտով դուք էլ ինձ պէս արէք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը բարձրացան Սելմոն լեռը, Աբիմելէքը կացինն իր ձեռքն առաւ, մի բեռ փայտ կտրեց, |
| armenian-1853 | Այն ատեն Աբիմելէք իրեն հետ եղող բոլոր ժողովուրդով Սելմօն լեռը ելաւ։ Աբիմելէք տապարը ձեռքը առնելով ծառի ճիւղ մը կտրեց ու զանիկա վերցուց իր ուսին վրայ դրաւ եւ իրեն հետ եղող ժողովուրդին ըսաւ. «Ահա տեսաք ինչ որ ես ըրի, շուտով դուք ալ ինծի պէս ըրէք»։ |
| armenian-2018 | Եվ Աբիմելեքն ու իր հետ եղած ամբողջ ժողովուրդը ելան վեր՝ Սելմոն սարը. և Աբիմելեքը կացինը ձեռքն առավ ու մի ծառի ոստ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսին և իր հետ եղած ժողովրդին ասաց. «Ահա տեսաք, ինչ որ ես արեցի, դուք էլ շուտով ինձ պե՛ս արեք»։ |
| armenian-nea | Աբիմելեքը և նրա հետ եղող ամբողջ զորքը բարձրացան Սելմոն լեռը։ Աբիմելեքը կացինն իր ձեռքն առավ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրա և ասաց իր զորքին. «Տեսաք, թե ես ինչ արեցի. դուք էլ անմիջապես նույնը արեք»։ |