Judges 9:36 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Գաղաադը տեսաւ այն ժողովրդին եւ Զեբուղին ասեց. Ահա սարերի գլխիցը ժողովուրդ է իջնում։ Եւ Զեբուղը նորան ասեց. Դու սարերի շուքն ես տեսնում մարդկանց պէս։
Armenian Eastern Bible 1994 Աբեդդի որդի Գաաղը տեսնելով զօրքը՝ Զեբուղին ասաց. «Ահա լեռների գագաթից զօրք է իջնում»։ Զեբուղը նրան ասաց. «Լեռների
armenian-1853 Գաաղ այն ժողովուրդը տեսնելով Զեբուղին ըսաւ. «Ահա լեռներուն գլխէն ժողովուրդ կ’իջնէ»։ Զեբուղ անոր ըսաւ. «Լեռներուն շուքը քեզի մարդոց պէս կ’երեւնայ»։
armenian-2018 Երբ Գաաղը տեսավ այդ ժողովրդին, Զեբուղին ասաց. «Ահա սարերի գլխից ժողովուրդ է իջնում»։ Իսկ Զեբուղը նրան ասաց. «Դու սարերի ստվեր ես տեսնում, մարդկանց պես են երևում»։
armenian-nea Աբեդդի որդի Գաաղը, տեսնելով զորքը, Զեբուղին ասաց. «Ահա լեռների գագաթից զորք է իջնում»։ Զեբուղը նրան ասաց. «Դու լեռների ստվերն ես տեսնում և մարդկանց տեղ ես դնում»։