Judges 8:33 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ եղաւ երբոր Գեդէոնը մեռաւ՝ Իսրայէլի որդիքը ետ դառան, եւ Բահաղիմին հետեւելով պոռնկուեցան, եւ Բահաղ-բերիթն իրանց աստուած արին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ Գեդէոնը մեռաւ, իսրայէլացիները նորից բահաղիմեաններին հետեւելով՝ կուռքեր պաշտեցին եւ ուխտ դրին Բահաղ Բերիթի հետ, |
| armenian-1853 | Գեդէօն մեռածին պէս՝ Իսրայէլի որդիները դարձան ու Բահաղիմի ետեւէն երթալով պոռնկացան ու Բահաղ-Բերիթը իրենց աստուած ըրին։ |
| armenian-2018 | Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները ետ դարձան և հետևելով Բահաղիմին՝ պոռնկացան ու Բահաղ-Բերիթին աստված դարձրին իրենց համար։ |
| armenian-nea | Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։ |