Judges 7:20 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այն երեք գունդերն էլ փողերը հնչեցրին եւ սափորները կոտրատեցին, եւ ձախ ձեռքով ջահերը, եւ աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին, Տիրոջ եւ Գեդէոնի սուրը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այն երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը, կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով |
| armenian-1853 | Այն ատեն երեք գունդն ալ փողերը հնչեցուցին ու սափորները կոտրտեցին ու ձախ ձեռքով ջահերը ու աջ ձեռքով փողերը բռնած էին եւ հնչեցնելով կը պոռային ու կ’ըսէին. «Տէրոջը ու Գեդէօնին սուրը»։ |
| armenian-2018 | Այն երեք գնդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը բռնած, աջ ձեռքով՝ հնչեցնելու համար պատրաստ փողերը՝ աղաղակում էին. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։ |
| armenian-nea | Ապա երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը և կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով եղջերափողերը բռնած՝ փչեցին, աղաղակեցին և ասացին. «Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար»։ |