Judges 7:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Գեդէոնը գնաց, եւ ահա մէկ մարդ իր ընկերին երազ էր պատմում եւ ասում. Ես երազ տեսայ, եւ ահա մէկ գարեղէն հաց գլորվում էր դէպի Մադիամի բանակը, եւ եկաւ վրանին հասաւ եւ նորան այնպէս զարկեց որ վայր ընկաւ, եւ գլխիվայր դարձրեց. եւ վրանը վայր ընկաւ։
Armenian Eastern Bible 1994 Գեդէոնը բանակատեղի մտաւ եւ լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսայ, ասում է, ահա գարէ մի հաց
armenian-1853 Գեդէօն հոն երթալով՝ լսեց որ մարդ մը իր ընկերին երազ կը պատմէր ու կ’ըսէր. «Ես երազ մը տեսայ։ Գարեղէն հաց մը դէպի Մադիամի բանակը կը գլորուէր, վրանին հասնելով անոր զարկաւ, ձգեց ու գլխիվար դարձուց եւ վրանը ինկաւ»։
armenian-2018 Երբ Գեդեոնը հասավ, ահա մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում և ասում. «Ես երազ տեսա. ահա մի գարե հաց էր գլորվում դեպի Մադիամի բանակը և եկավ հասավ վրանին ու նրան այնպես զարկեց, որ վայր ընկավ ու գլխիվայր շրջվեց. և վրանը վայր ընկավ»։
armenian-nea Գեդեոնը բանակատեղի մտավ և լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսա,- ասում է,- ահա գարե մի հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակները և եկավ մինչև Մադիամի վրանը, հարվածեց նրան ու կործանեց, և վրանը գլխիվայր ընկավ»։