Judges 6:38 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այնպէս եղաւ. Որովհետեւ առաւօտը կանուխ վեր կացաւ, եւ գզաթը քամեց, եւ գզաթիցը ցօղը հանեց, որ մի կոնք լիքը ջուր եղաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այդպէս էլ եղաւ. յաջորդ օրն առաւօտ կանուխ Գեդէոնը վեր կացաւ, քամեց բուրդը, եւ բրդից մի կոնք լիքը ջուր թափուեց։ |
| armenian-1853 | Եւ այնպէս եղաւ, վասն զի առաւօտուն կանուխ ելաւ ու գզաթը քամեց։ Գզաթէն ցօղը քամեց, որ կոնք մը լեցուն ջուր եղաւ։ |
| armenian-2018 | Այդպես էլ եղավ. առավոտը կանուխ վեր կացավ և գզաթը քամեց ու գզաթից հանեց ցողը, որը մի կոնք լիքը ջուր եղավ։ |
| armenian-nea | Այդպես էլ եղավ. հաջորդ օրն առավոտ կանուխ Գեդեոնը վեր կացավ, քամեց բուրդը, և բրդից մի կոնք լիքը ջուր թափվեց։ |