Judges 6:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Տիրոջ հրեշտակն եկաւ, եւ Աբիեզերեան Յովասի բեւեկնիի տակին նստեց, որ Եփրայի մէջ էր, եւ նորա որդի Գեդէոնը կալումը ցորեն էր ծեծում Մադիանացիների երեսիցը փախցնելու համար։
Armenian Eastern Bible 1994 Եւ Տիրոջ հրեշտակը եկաւ ու նստեց Եսրէի հօր՝ Յովասի կաղնու տակ, որը Եփրայում էր գտնւում։ Նրա որդի Գեդէոնը կալում
armenian-1853 Տէրոջը հրեշտակը եկաւ ու Աբիեզերեան Յովասին բեւեկնիին տակ նստաւ, որ Եփրայի մէջ էր ու Յովասին որդին Գեդէօն հնձանին մէջ ցորեն կը ծեծէր՝ Մադիանացիներուն երեսէն փախցնելու համար։
armenian-2018 Եվ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Աբիեզերի որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։
armenian-nea Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց այն կաղնու տակ, որ գտնվում էր Եփրայում և պատկանում էր Աբիեզերի տոհմից Հովասին։ Նրա որդի Գեդեոնը կալում ցորեն էր կալսում՝ վախենալով մադիանացիներից։