Judges 5:30 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Անշուշտ նորանք աւար են գտել, բաժանում են, Մէկ կամ երկու աղջիկ՝ իւրաքանչիւր հզօրի համար, Իսկ Սիսարայի համար՝ գոյնզգոյն աւար, Գոյնզգոյն նկարագործ աւար, Երկու կողմից հիւսկէն եւ պարանոցի համար գոյնզգոյն աւար։
Armenian Eastern Bible 1994 « Աւար բաշխողները չեն գտնի նրան,Որ բարիք անեն բարեկամներին՝ ամէն մէկին բաժանելով իր աւարը։Նրա աղիքները ճմլեց
armenian-1853 ‘Անշուշտ անոնք աւար գտան, Զանիկա բաժնելու վրայ են. Ամէն կտրիճի համար մէկ կամ երկու աղջիկ, Իսկ Սիսարային համար գոյնզգոյն աւար մը, Գոյնզգոյն նկարագործ աւար մը, Երկու կողմը բանուած ու գոյնզգոյն վզնոցներ աւար առած պիտի ըլլան’ ։
armenian-2018 Անշուշտ, նրանք ավար են գտել, բաժանում են այն. Մեկ կամ երկու աղջիկ՝ յուրաքանչյուր կտրիճի համար, Իսկ Սիսարայի համար՝ գույնզգույն ավար, Գույնզգույն և նկարագործ ավար, Երկու կողմից հյուսկեն և պարանոցի համար գույնզգույն ավար։
armenian-nea “Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը, Սիսարայից ստացված գույնզգույն ավարը, Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը, Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։