Judges 5:27 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | նա կորացաւ, Յայէլի ոտքերի մէջ ընկաւ փռուեցաւ, Նորա ոտքերի մէջ կարացաւ ընկաւ. Ուր որ կորացաւ՝ այնտեղ ընկաւ խոցուած։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նա ծանրացած ընկաւ նրա ոտքերի,Ընկաւ նրա ծնկների միջեւ,Այնտեղ կորացաւ, մինչեւ որ գետին փռուեց, ընկաւ թշուառականը։ |
| armenian-1853 | Անիկա ծռեցաւ, Յայէլին ոտքերուն մէջ ինկաւ փռուեցաւ, Ոտքերուն մէջ ծռեցաւ ինկաւ. Ուր որ ծռեցաւ, հոն մեռած ինկաւ։ |
| armenian-2018 | Նա կորացավ, ընկավ, փռվեց Հայելի ոտքերի մեջ, Նրա ոտքերի մեջ կորացավ և ընկավ. Ուր որ կորացավ, այնտեղ էլ ընկավ խոցված։ |
| armenian-nea | Նա ծանրացած ընկավ նրա ոտքերի, Ընկավ նրա ծնկների միջև, Այնտեղ կորացավ, մինչև որ գետնին փռվեց, ընկավ թշվառականը։ |