Judges 3:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նա նորանց Միջագետի Քուսարսաթեմ թագաւորի ձեռքը մատնեց. Եւ Իսրայէլի որդիքը ութը տարի ծառայութիւն արին Քուսարսաթեմին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքայ Քուսարսաթեմի ձեռքը, եւ |
| armenian-1853 | Տէրոջը բարկութիւնը Իսրայէլի վրայ բորբոքեցաւ ու զանոնք Միջագետքի Քուսարսաթեմ թագաւորին ձեռքը մատնեց։ Իսրայէլին որդիները ութ տարի ծառայութիւն ըրին Քուսարսաթեմին։ |
| armenian-2018 | Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նա նրանց մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորի ձեռքը, և Իսրայելի որդիներն ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին։ |
| armenian-nea | Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա և նրան մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքա Քուսարսաթեմի ձեռքը. նրան ծառայեցին ութ տարի։ |