Judges 21:5 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ամեն ցեղերիցը վեր չգնայ ժողովքի հետ Տիրոջ առաջը. որովհետեւ Տիրոջ առաջը Մասփա վեր չգնացող մարդի համար մեծ երդում էին արել, ասելով թէ՝ Նա անպատճառ պիտի մեռնէ։
Armenian Eastern Bible 1994 Իսրայէլացիներն ասացին. «Իսրայէլի բոլոր ցեղերից ո՞վ է, որ այս հաւաքին, Տիրոջ առաջ Մասեփա չի եկել։ Արդարեւ, մեծ
armenian-1853 Իսրայէլի որդիները ըսին. «Իսրայէլի բոլոր ցեղերէն ժողովուրդին հետ Տէրոջը առջեւ չելլողը ո՞վ կայ»։ Քանզի Տէրոջը առջեւ Մասփա չելլող մարդուն համար մեծ երդում ըրեր էին՝ ըսելով թէ՝ ‘Անիկա անպատճառ պիտի մեռնի’։
armenian-2018 Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ հավաքի հետ չի գնացել Տիրոջ առաջ», որովհետև Տիրոջ առաջ՝ Մասփա չգնացող մարդու համար մեծ երդում էին տվել՝ ասելով, թե նա անպատճառ պիտի մեռնի։
armenian-nea Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ այս հավաքին Տիրոջ առաջ Մասեփա չի եկել»։ Արդարև, մեծ երդում էին տվել՝ ասելով. «Պիտի մեռնի՛ նա, ով չգա Մասեփա՝ հավաքի»։