Judges 18:7 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ այն հինգ մարդիկը գնացին Լայիս մտան, եւ նորանում բնակող ժողովուրդը տեսան՝ որ Սիդոնացիների պէս ապահովութեամբ հանգիստ եւ ապահով բնակվում էին, եւ այն երկրի մէջ մի վնաս տուող չկար՝ որ իշխանութիւն ունէր, եւ Սիդոնացիները հեռու էին եւ բնաւ մէկ մարդի հետ գործ չունէին։
Armenian Eastern Bible 1994 Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդոնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ
armenian-1853 Այն ատեն այն հինգ մարդիկը գացին Լայիս մտան եւ անոր մէջ բնակող ժողովուրդը տեսան, որոնք Սիդոնացիներուն պէս անհոգութեամբ հանգիստ ու ապահով կը բնակէին եւ այն երկրին մէջ վնաս տուող մը չկար, որ իշխէր անոնց վրայ ու՝ ՝ Սիդոնացիներէն հեռու ըլլալով՝ բնաւ մարդու մը հետ գործ չունէին։
armenian-2018 Այն ժամանակ այդ հինգ մարդիկ գնացին և մտան Լայիս ու տեսան նրա մեջ բնակվող ժողովրդին, որ սիդոնացիների պես ապրում էին ապահովության մեջ, հանգիստ ու անհոգ, և այդ երկրում չկար մեկը, որ իշխանություն ունենար ու վնաս տար, և սիդոնացիներից հեռու էին, և բնավ գործ չունեին ոչ մի մարդու հետ։
armenian-nea Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդովնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում որևէ մեկը չէր իշխում մյուսին, խոսքով չէր վիրավորում մյուսին, չէր ճնշում մյուսին գանձ դիզելու համար, որովհետև Սիդովնից հեռու էին և ասորեստանցիների հետ գործ չունեին։