Judges 18:2 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Դանի որդիքն իրանց ազգատոհմներից՝ իրանց սահմաններիցը հինգ զօրաւոր մարդ ուղարկեցին Սարաայից ու Եսթաւուղից, որ երկիրը լրտեսեն եւ քննեն, եւ նորանց ասեցին. Գնացէք երկիրը քննեցէք. եւ նորանք գնացին Եփրեմի սարը մինչեւ Միքայի տունը, եւ գիշերը այնտեղ մնացին։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց ցեղերի թուի համեմատ, զօրաւոր մարդիկ Սարաայից եւ |
| armenian-1853 | Դանի որդիները իրենց ազգատոհմերէն ու իրենց սահմաններէն, Սարաայէն ու Եսթաւուղէն, հինգ զօրաւոր մարդ ղրկեցին, որպէս զի երկիրը լրտեսեն ու քննեն եւ անոնց ըսին. «Գացէք երկիրը քննեցէք»։ Անոնք Եփրեմին լեռը մինչեւ Միքային տունը գացին եւ գիշերը հոն մնացին։ |
| armenian-2018 | Եվ Դանի որդիներն իրենց ազգատոհմերից և իրենց սահմաններից՝ Սարաայից և Եսթավուղից, հինգ զորավոր մարդ ուղարկեցին, որպեսզի երկիրը լրտեսեն ու քննեն, և նրանց ասացին. «Գնացե՛ք, երկիրը քննե՛ք»։ Եվ նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջանը՝ մինչև Միքայի տունը, և գիշերը մնացին այնտեղ։ |
| armenian-nea | Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց տոհմերի թվի համեմատ, զորավոր մարդիկ Սարաայից և Եսթավուղից, որ գնան հետախուզեն և հետազոտեն երկիրը։ Նրանց ասացին. «Գնացե՛ք, զննե՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչև Միքայի տունը և իջևանեցին այնտեղ։ |