Judges 18:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ նորանք դէպի այնտեղը դառնալով՝ գնացին այն Ղեւտացի պատանիի տունը՝ Միքայի տունը, եւ նորա ողջութիւնը հարցրին։
Armenian Eastern Bible 1994 Եւ նրանք շրջուեցին այնտեղ ու մտան ղեւտացի պատանու տունը՝ Միքայի տունը եւ նրա ողջութիւնը հարցրին։
armenian-1853 Այն ատեն անոնք դէպի հոն դառնալով այն Ղեւտացի պատանիին՝ Միքային տունը մտան ու անոր ողջութիւնը հարցուցին։
armenian-2018 Այն ժամանակ նրանք, դեպի այնտեղ դառնալով, գնացին այն ղևտացի պատանու տունը՝ Միքայի տունը, և հարցրին նրա ողջությունը։
armenian-nea Եվ նրանք շրջվեցին դեպի այդ տունը, մտան ղևտացի պատանու մոտ, որը Միքայի տանն էր, և նրա ողջությունը հարցրին։