Judges 17:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Իսկ նա այն արծաթը իր մօրը դարձրեց. եւ մայրը երկու հարիւր արծաթ առաւ. եւ ոսկերչին տուաւ նորանց. նա էլ նորանցից քանդակած եւ թափծու կուռք շինեց, եւ Միքայի տանն էին լինում։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ Միքան այդ արծաթը մօրը վերադարձրեց։ Մայրն առաւ երկու հարիւր արծաթ, այն տուեց ձուլողին, նա էլ ձուլածոյ կուռք |
| armenian-1853 | Իսկ Միքա այն արծաթը իր մօրը դարձուց։ Մայրը երկու հարիւր կտոր արծաթ առաւ ու զանոնք ոսկերիչին տուաւ, ան ալ անոնցմով քանդակուած ու թափծու կուռք շինեց եւ անոնք Միքայի տունը դրուեցան։ |
| armenian-2018 | Իսկ նա այդ արծաթը վերադարձրեց իր մորը, և մայրը երկու հարյուր արծաթ վերցրեց ու դրանք տվեց ոսկերչին. նա էլ դրանցից քանդակած և ձուլածո կուռք շինեց, որը Միքայի տանն էր։ |
| armenian-nea | Իսկ Միքան այդ արծաթը մորը վերադարձրեց։ Մայրն առավ երկու հարյուր արծաթ, այն տվեց ձուլողին, նա էլ ձուլածո կուռք շինեց դրանից, որը տեղադրեցին Միքայի տանը։ |