Judges 17:10 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Միքան նորան ասեց. Ինձ հետ բնակուիր, եւ ինձ համար հայր եւ քահանայ եղիր. եւ ես քեզ տարուց տարի տասը արծաթ եւ հագնելու հանդերձ եւ քո ուտելիքը կտամ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մօտ, ինձ համար հայր եւ քահանայ եղի՛ր, եւ ես քեզ ամէն տարի տասը արծաթ, մի զոյգ զգեստ եւ |
| armenian-1853 | Միքա անոր ըսաւ. «Իմ քովս բնակէ եւ ինծի հայր ու քահանայ եղիր եւ ես քեզի տարուէ տարի տասը կտոր արծաթ, ձեռք մը փոխելու հանդերձ ու քու ուտելիքդ տամ»։ |
| armenian-2018 | Եվ Միքան նրան ասաց. «Ինձ մո՛տ բնակվիր և ինձ համար հայր ու քահանա՛ եղիր. և ես քեզ ամեն տարի տասը արծաթ և հագնելու հանդերձ և ուտելիք կտամ»։ Ղևտացին էլ գնաց։ |
| armenian-nea | Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մոտ, ինձ համար հայր և քահանա՛ եղիր, և ես քեզ ամեն օր [𝕸 տարի ] տասը արծաթ, մի զույգ զգեստ և ռոճիկ կտամ, որով կապրես»։ |