Judges 16:20 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ կինն ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. Եւ նա քնիցը զարթնելով՝ ասեց. Դուրս գամ եւ առաջի անգամների պէս թօթափուիմ, բայց չգիտէր որ Տէրն իրանից գնացել էր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Դալիլան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից եւ ասաց. «Վեր կենամ եւ անեմ այնպէս, |
| armenian-1853 | Կինը ըսաւ. «Ո՛վ Սամփաոն, Փղշտացիները քու վրադ կու գան »։ Անիկա քունէն արթննալով ըսաւ. «Ելլեմ ու միւս անգամներուն պէս ցնցուիմ»։ Անիկա չէր գիտեր թէ Տէրը իրմէ գացեր էր։ |
| armenian-2018 | Կինն ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա, քնից զարթնելով, ասաց. «Դուրս գամ և առաջվա անգամների պես թոթափվեմ», բայց չգիտեր, որ Տերը գնացել էր իրենից։ |
| armenian-nea | Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։ |