Judges 14:16 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Սամփսոնի կնիկը լաց եղաւ նորա մօտ եւ ասեց. Անպատճառ դու ինձ ատում ես եւ ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդկանցը մի հանելուկ ես ասել. եւ ինձ չբացատրեցիր։ Եւ նա ասեց նորան. Ահա իմ հօրն ու մօրը չյայտնեցի. եւ քե՞զ պիտի յայտնէի։
Armenian Eastern Bible 1994 Սամփսոնի կինը լաց եղաւ ամուսնու մօտ եւ ասաց նրան. «Դու ատել ես ինձ եւ չես սիրել, որովհետեւ այն հանելուկը, որ
armenian-1853 Սամփսոնի կինը անոր քով լալով՝ ըսաւ. «Անշուշտ դուն զիս կ’ատես ու չես սիրեր. իմ ժողովուրդիս որդիներուն հանելուկ մը ըսիր, բայց ինծի չբացատրեցիր»։ Սամփսոն ըսաւ անոր. «Ահա իմ հօրս ու մօրս ալ չյայտնեցի ու քեզի՞ պիտի յայտնեմ»։
armenian-2018 Եվ Սամփսոնի կինը լաց եղավ նրա մոտ ու ասաց. «Անպայման դու ինձ ատում ես և ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ ես ասել և ինձ չես բացատրել»։ Եվ նա ասաց նրան. «Ահա իմ հորն ու մորը չհայտնեցի և քե՞զ պիտի հայտնեի»։
armenian-nea Սամփսոնի կինը լաց եղավ ամուսնու մոտ և ասաց նրան. «Դու ատում ես ինձ և չես սիրում, որովհետև այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես հայտնել»։ Սամփսոնը նրան ասաց. «Իմ հորն ու մորը չեմ հայտնել, հիմա քե՞զ պիտի հայտնեմ»։