Judges 13:6 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ կնիկը գնաց եւ իր մարդին պատմեց ասելով. Աստուծոյ մի մարդը ինձ մօտ եկաւ, եւ նորա դէմքը Աստուծոյ հրեշտակի դէմքի պէս ահարկու էր. եւ ես չհարցրի թէ որտեղից է նա, եւ նա էլ իր անունն ինձ չասեց.
Armenian Eastern Bible 1994 Կինը մտաւ իր տունը եւ ասաց իր ամուսնուն. «Աստծու մարդը եկաւ ինձ մօտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան
armenian-1853 Կինը գնաց եւ իր էրկանը պատմեց՝ ըսելով. «Աստուծոյ մարդ մը ինծի եկաւ ու անոր դէմքը Աստուծոյ հրեշտակին դէմքին պէս խիստ ահարկու էր եւ անոր ուրկէ ըլլալը չհարցուցի, ո՛չ ալ անիկա իր անունը ինծի յայտնեց,
armenian-2018 Կինը գնաց ու իր մարդուն պատմեց՝ ասելով. «Աստծու մի մարդ եկավ ինձ մոտ, և նրա դեմքը Աստծու հրեշտակի պես ահարկու էր. ես չհարցրի, թե որտեղի՛ց է նա, և նա էլ իր անունն ինձ չասաց։
armenian-nea Կինը մտավ և ասաց իր ամուսնուն. «Աստծու այրը եկավ ինձ մոտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թե որտեղից է, բայց նա իր մասին ինձ ոչինչ չասաց։