Joshua 8:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր Իսրայէլացիք Գայիի բոլոր բնակիչներին որ հալածել էին նորանց դաշտումը ու անապատումը՝ ջարդեցին, եւ նորանց ամենքը սուրի բերանով ընկան մինչեւ որ վերջացան, բոլոր Իսրայէլացիք ետ դառան Գայի եւ նորան սուրի բերանով զարկեցին: |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ իսրայէլացիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց դաշտերում, ոմանց լեռներում՝ զառիվայրի վրայ, մինչեւ |
| armenian-1853 | Երբ Իսրայելացիները Գայիի բոլոր բնակիչները՝ զիրենք հալածողները՝ դաշտին ու անապատին մէջ ջարդեցին ու ամէնքն ալ սուրի բերնէ իյնալով հատան, բոլոր Իսրայելացիները Գայի դարձան ու զանիկա սուրի բերնէ անցուցին։ |
| armenian-2018 | Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։ |
| armenian-nea | Երբ Իսրայելի որդիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց՝ դաշտերում, ոմանց՝ լեռներում՝ զառիվայրի վրա, մինչև այնտեղ, ուր հալածել էին նրանց, և ամենքը սրակոտոր եղան իսպառ, Հեսուն վերադարձավ Գայի և սրի քաշեց այն։ |