Joshua 8:21 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Յեսուն եւ բոլոր Իսրայէլը երբոր տեսան, որ դարանակալները քաղաքն առան, եւ որ քաղաքի ծուխը վեր էր ելել, իրանք էլ ետ դառան եւ Գայիի մարդկանցը զարկեցին: |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ Յեսուն եւ ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրաւեցին քաղաքը, եւ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է հասնում, |
| armenian-1853 | Յեսու ու բոլոր Իսրայէլ երբ տեսան, որ դարանակալները քաղաքը առին ու քաղաքին ծուխը վեր կ’ելլէր, իրենք ալ ետ դարձան ու Գայիի մարդիկը զարկին։ |
| armenian-2018 | Երբ Հեսուն և բոլոր իսրայելացիները տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը վեր էր բարձրացել, իրենք էլ ետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։ |
| armenian-nea | Երբ Հեսուն և ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը մինչև երկինք է հասնում, նորից կրնկի վրա հետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։ |