Joshua 8:19 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ դարանակալները շուտով իրանց տեղիցը վեր կացան. եւ հէնց որ նա իր ձեռքը մեկնել էր, վազեցին քաղաքը մտան եւ առան նորան, եւ շուտով քաղաքը կրակով վառեցին:
Armenian Eastern Bible 1994 Դարանակալները վեր կացան իրենց տեղից, եւ հէնց որ նա ձեռքը մեկնեց, ելան, մտան քաղաքը, գրաւեցին այն եւ քաղաքն
armenian-1853 Ու դարանակալները շուտով իրենց տեղէն ելան եւ անիկա իր ձեռքը երկնցուցածին պէս, վազեցին քաղաքը մտան ու առին զանիկա եւ շուտով քաղաքը կրակով բռնկցուցին։
armenian-2018 Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։
armenian-nea Դարանակալները վեր կացան իրենց տեղից, հենց որ նա ձեռքը մեկնեց։ Ելան, մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն անմիջապես այրեցին հրով։