Joshua 5:1 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր լսեցին Ամօրհացիների ամեն թագաւորները, որոնք Յորդանանի այս արեւմտեան կողմումն էին, եւ Քանանացիների ամեն թագաւորները, որոնք ծովեզերքի մօտ էին, թէ Տէրը ցամաքեցրեց Յորդանանի ջրերը Իսրայէլի որդկանց առաջիցը մինչեւ նորանց անցնելը, այն ժամանակ նորանց սիրտը հալուեցաւ, եւ նորանցում հոգի չ'մնաց Իսրայէլի որդկանց առաջին:{nl} |
| Armenian Eastern Bible 1994 | Ամորհացիների բոլոր թագաւորները, որոնք Յորդանան գետի այն կողմում էին, ծովեզերքին, եւ փիւնիկեցիների թագաւորները, |
| armenian-1853 | Երբ լսեցին Ամօրհացիներուն բոլոր թագաւորները, որոնք Յորդանանի ասդին արեւմտեան կողմը կը բնակէին ու Քանանացիներուն բոլոր թագաւորները, որոնք ծովեզերքին քով կը բնակէին, թէ Տէրը Իսրայէլի որդիներուն առջեւէն, մինչեւ անոնց անցնիլը, Յորդանանի ջուրերը ցամքեցուցեր է, անոնց սիրտը հալեցաւ ու Իսրայէլի որդիներուն երեսէն անոնց վրայ համարձակութիւն չմնաց։ |
| armenian-2018 | Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։ |
| armenian-nea | Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։ |