Joshua 3:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց մի հեռաւորութիւն լինի ձեր եւ նորա մէջտեղում երկու հազար կանգունի չափ. նորան չ'մօտենաք, որպէս զի իմանաք ձեր գնալու ճանապարհը. որովհետեւ այս ճանապարհովն անցած չէք երէկուանից եւ միւս օրուանից: |
| Armenian Eastern Bible 1994 | Բայց ձեր եւ նրանց միջեւ երկու հազար կանգունի չափ հեռաւորութիւն պիտի լինի։ Կանգնեցէ՛ք եւ մի՛ մօտեցէք նրան, որպէսզի |
| armenian-1853 | Բայց ձեր ու անոր մէջտեղ երկու հազար կանգունի չափ միջոց պէտք է ըլլայ։ Անոր չմօտենաք, որպէս զի երթալու ճամբանիդ գիտնաք. քանզի ասկէ առաջ այս ճամբայէն անցած չէք»։ |
| armenian-2018 | Բայց ձեր և դրա միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն թող լինի. չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որովհետև նախապես այդ ճանապարհով չեք անցել»։ |
| armenian-nea | որպեսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետև երբեք այդ ճանապարհով չեք անցել։ Բայց ձեր և նրանց միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն պիտի լինի։ Կանգնե՛ք և մի՛ մոտեցեք տապանակին»։ |