Joshua 24:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանք Տիրոջն աղաղակեցին, եւ նա ձեր ու Եգիպտացիների մէջտեղը խաւար գցեց, եւ ծովը նորանց վերայ բերաւ՝ նորանց ծածկեց. եւ ձեր աչքերը տեսան Եգիպտոսի մէջ արած բաներս, եւ շատ ժամանակ բնակուեցաք անապատում: |
| Armenian Eastern Bible 1994 | Մենք աղաղակեցինք Տիրոջը, եւ նա ամպ ու մէգ դրեց մեր եւ եգիպտացիների միջեւ, ծովը նրանց վրայ լցրեց եւ ծածկեց նրանց։ |
| armenian-1853 | Այն ատեն ձեր հայրերը Տէրոջը աղաղակեցին։ Տէրը ձեր ու Եգիպտացիներուն մէջտեղ խաւար ձգեց ու ծովը Եգիպտացիներուն վրայ բերելով՝ զանոնք ծածկեց։ Ձեր աչքերը Եգիպտոսի մէջ ըրած բաներս տեսան ու շատ ժամանակ անապատին մէջ բնակեցաք։ |
| armenian-2018 | Նրանք աղաղակեցին Տիրոջը, և նա խավար դրեց ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ արեցի Եգիպտոսում։ Ապա երկար ժամանակ դուք բնակվեցիք անապատում։ |
| armenian-nea | Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա ամպ ու մեգ դրեց մեր և եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա լցրեց և ծածկեց նրանց։ Մեր աչքերը տեսան, թե ի՛նչ արեց Տերը եգիպտացիների երկրում։ Շատ օրեր մնացիք անապատում։ |