Joshua 23:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նայեցէք, ես ձեզ համար բաժանեցի այս մնացած ազգերը վիճակով իբրեւ ժառանգութիւն ձեր ցեղերի համեմատ, եւ այն ամեն ազգերը որ ես ջարդեցի, Յորդանանից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք: |
| Armenian Eastern Bible 1994 | Արդ, տեսէ՛ք, տարածքներն այս մնացած ազգերի, բոլոր ազգերի, որոնց ջարդեցի Յորդանան գետից մինչեւ Մեծ ծովը, դէպի |
| armenian-1853 | Նայեցէք, ես ձեզի այս մնացած ազգերը վիճակով իբր ժառանգութիւն բաժնեցի՝ ձեր ցեղերուն համեմատ, Յորդանանէն, իմ կոտորած բոլոր ազգերովս մէկտեղ, մինչեւ մեծ ծովը դէպի արեւմուտք։ |
| armenian-2018 | Նայե՛ք, ես ձեզ համար վիճակով բաժանեցի այս մնացած ազգերը ձեր միջև որպես ժառանգություն, ըստ ձեր ցեղերի, այն բոլոր ազգերը, որոնց ես ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը՝ դեպի արևմուտք։ |
| armenian-nea | Արդ, տեսե՛ք, որպես ժառանգություն ըստ ձեր ցեղերի ձեզ թողեցի այս մնացած ազգերին, բոլոր ազգերին, որոնց ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը, դեպի արևմուտք։ |