Joshua 22:7 — Compare Translations

4 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Մանասէի կէս ցեղին Մովսէսը տուել էր Բասանի մէջ, եւ կէսին էլ Յեսուն նորանց եղբայրների հետ Յորդանանի այս կողմումը տուաւ դէպի արեւմուտք: Եւ երբոր Յեսուն նորանց իրանց վրաններն ուղարկեց, նորանց օրհնեց.
armenian-1853 (Եւ Մանասէին կէս ցեղին Մովսէս կալուածք տուեր էր Բասանի մէջ ու Յեսու միւս կէսին՝ անոնց եղբայրներուն հետ՝ Յորդանանի անդիի կողմը տուաւ դէպի արեւմուտք։) Ու երբ Յեսու զանոնք իրենց վրանները ղրկեց, զանոնք օրհնեց
armenian-2018 Մանասեի կես ցեղին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն տվեց նրանց եղբայրների հետ Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք։ Երբ Հեսուն նրանց ուղարկեց իրենց վրանները, օրհնեց նրանց,
armenian-nea Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց.