Joshua 20:4 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նա փախչէ այն քաղաքների մէկի մէջը եւ քաղաքի դռանը կանգնէ, եւ այն քաղաքի ծերերի ականջներին ասէ իր իրաւունքը. եւ նորանք նորան իրանց մօտ քաղաքի մէջ առնելով նորան տեղ տան, որ իրանց հետ բնակուի: |
| Armenian Eastern Bible 1994 | Ակամայ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մէկը, կանգնի քաղաքի դռան մօտ եւ այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խօսքը։ |
| armenian-1853 | Եւ անգիտութեամբ սպաննողը այն քաղաքներէն մէկուն մէջ թող փախչի ու քաղաքին դուռը կայնի եւ այն քաղաքին ծերերուն իր պարագան յայտնէ, որպէս զի լսեն ու անոնք զանիկա քաղաքին մէջ իրենց քով առնելով՝ անոր տեղ մը տան, որպէս զի իրենց հետ բնակի։ |
| armenian-2018 | Նա թող փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, կանգնի քաղաքի դռանը և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր իրավունքը, և նրանք, իրենց մոտ՝ քաղաքում ընդունելով նրան, տեղ թող տան նրան, որպեսզի բնակվի իրենց հետ։ |
| armenian-nea | Ակամա սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, կանգնի քաղաքի դռան մոտ և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խոսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մոտ, նրան տեղ տա, և նա բնակվի նրանց հետ։ |