Joshua 2:18 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Երբոր մենք այս երկիրը մտնենք, դու այս կարմիր դերձանի չուանը այն պատուհանի վերայ կապես, որտեղից որ մեզ իջեցրիր. եւ քո հայրը, մայրը, եղբայրները եւ քո հօր բոլոր տունը քեզ մօտ այս տունը ժողովես. |
| Armenian Eastern Bible 1994 | երբ մենք մտնենք քաղաքը, դու այս կարմիր պարանը որպէս նշան կը դնես եւ կը կապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, եւ |
| armenian-1853 | Երբ մենք այս երկիրը մտնենք, այս կարմիր պարանը այն պատուհանին վրայ կապէ, ուրկէ մեզ իջեցուցիր եւ քու հայրդ, մայրդ, եղբայրներդ ու քու հօրդ բոլոր տունը քու քովդ այս տանը մէջ հաւաքէ ու մենք քեզի հետ ողորմութեամբ եւ հաւատարմութեամբ պիտի վարուինք։ |
| armenian-2018 | Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։ |
| armenian-nea | իսկ դու, երբ մենք մտնենք քաղաքը, այս կարմիր պարանը որպես նշան կդնես և կկապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, և քո հորը, քո մորը, քո եղբայրներին և քո հոր ամբողջ տունը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։ |