Joshua 2:11 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ մենք լսել ենք, եւ մեր սիրտերը հալուել են, եւ ձեր երեսիցը մեկ մարդում համարձակութիւն չէ մնացել. որովհետեւ ձեր Եհովայ Աստուածն Աստուած է վերեւումը՝ երկնքի մէջ,եվ ներքեւումը՝երկրիս վերայ:
Armenian Eastern Bible 1994 Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, եւ մեզնից ոչ մէկի մէջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետեւ ձեր Տէր
armenian-1853 Ուստի այս բաները լսածնուս պէս սրտերնիս հալեցաւ ու ձեր երեսէն վախնալով մէկո՛ւն վրայ համարձակութիւն չմնաց. քանզի ձեր Եհովա Աստուածը՝ վերը երկնքին մէջ ու վարը երկրի վրայ՝ միայն ինքն է Աստուած։
armenian-2018 Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։
armenian-nea Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, և մեզնից ոչ մեկի մեջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, Աստված է երկնքում՝ վերևում, և երկրի վրա՝ ներքևում։