Joshua 19:47 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Դանի որդկանց սահմանն իրանց համար փոքր դուրս ելաւ. ուստի Դանի որդիքը վեր կացան, եւ Լեսեմի հետ պատերազմեցին, եւ նորան առան եւ նորան սուրի բերանով զարկեցին եւ նորան ժառանգեցին, եւ նորա մէջ բնակուեցան, եւ Լէսեմն իրանց հօր Դանի անունովը Դան կոչեցին: |
| Armenian Eastern Bible 1994 | Դանի որդիների սահմանը նրանց ժառանգութիւնից դուրս մնաց։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ |
| armenian-1853 | Եւ Դանին որդիներուն սահմանը իրենց պզտիկ եկաւ. ուստի Դանին որդիները ոտքի ելան ու Լէսէմի հետ պատերազմեցան եւ զանիկա առնելէն ետքը սուրի բերնէ անցուցին ու զանիկա ժառանգելով անոր մէջ բնակեցան եւ Լէսէմը իրենց հօրը Դանի անունով Դան կոչեցին։ |
| armenian-2018 | Դանի որդիների սահմանը փոքր դուրս եկավ իրենց համար, ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին նրա բնակիչներին, ժառանգեցին այն, բնակվեցին նրա մեջ և Լեսեմն իրենց հոր՝ Դանի անունով կոչեցին Դան։ |
| armenian-nea | Դանի որդիները կորցրեցին իրենց սահմանները։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով և ավաններով հանդերձ։ Դանի որդիները չբնաջնջեցին ամորհացիներին՝ լեռան վրայի իրենց նեղողներին, իսկ ամորհացիները նրանց չէին թողնում իջնել հովիտները և նրանցից խլում էին նրանց բաժնի սահմանները։ |