Joshua 18:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այն մարդիկը վեր կացան գնացին. եւ Յեսուն հրամայեց այն երկիրը գրելու գնացողներին ասելով. Գնացէք եւ այն երկրումը ման եկէք եւ նորան գրեցէք. եւ ինձ մօտ դառէք, որ այստեղ Սելովումը Տիրոջ առաջին ձեզ համար վիճակ գցեմ: |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ մարդիկ վեր կացան գնացին։ Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Յեսուն պատուիրեց եւ ասաց. «Անցէք գնացէ՛ք, աչքի |
| armenian-1853 | Այն մարդիկը գացին ու Յեսու այն երկիրը գրելու գացողներուն պատուիրեց՝ ըսելով. «Գացէ՛ք եւ այն երկրին մէջ պտըտելով զանիկա գրեցէք. ետքը ինծի դարձէք, որպէս զի հոս Սելովի մէջ Տէրոջը առջեւ ձեզի համար վիճակ ձգեմ»։ |
| armenian-2018 | Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։ |
| armenian-nea | Եվ մարդիկ վեր կացան գնացին։ Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Հեսուն պատվիրեց և ասաց. «Անցեք գնացե՛ք, աչքի անցկացրե՛ք երկիրն ու վերադարձե՛ք ինձ մոտ, իսկ ես Սելովում Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ կգցեմ»։ |