Joshua 18:14 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ գնում է այս սահմանը եւ պտոյտ տալիս արեւմտեան կողմով դէպի հարաւ այն սարիցը, որ հարաւային կողմիցը Բեթորոնի դիմացն է, եւ վերջը հասնում է Կարիաթ-բաաղի, որ է Կարիաթարիմ Յուդայի որդկանց քաղաքը: Արեւմտեան կողմը այս է:
Armenian Eastern Bible 1994 Սահմաններն անցնում, պտոյտ են տալիս հարաւից ծովահայեաց ափով, այն սարից, որ հարաւում Բեթորոնի դիմացն է։ Նրա վերջը
armenian-1853 Այս սահմանը արեւմտեան ծայրը հասնելով, դէպի հարաւ կը դառնայ հարաւային կողմէն Բեթորոնին դիմացի լեռնէն ու կը վերջանայ Կարիաթ-Բաաղի մէջ, որ է Կարիաթարիմ, Յուդային որդիներուն քաղաքը։ Արեւմտեան ծայրը ասիկա է։
armenian-2018 Այս սահմանը ձգվում և արևմտյան կողմով պտույտ է տալիս դեպի հարավ այն սարից, որ հարավային կողմից Բեթորոնի դիմացն է, և վերջում հասնում է Կարիաթ-Բաաղ, որը Կարիաթարիմն է՝ Հուդայի որդիների քաղաքը։ Արևմտյան կողմն այս է։
armenian-nea Սահմաններն անցնում, պտույտ են տալիս հարավից ծովահայաց ափով, այն սարից, որ հարավում Բեթորոնի դիմացն է։ Նրա վերջը հասնում է Կարիաթ-բաաղ, այսինքն՝ Հուդայի որդիների Կարիաթ-Յարիմ քաղաքը։ Ծովի կողմում ծայրը այս է։