Joshua 15:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այս սահմանը վեր է ելնում Ենովմի որդիի ձորը` հարաւային կողմիցը Յեբուսի մօտ` այսինքն Երուսաղէմի մօտ, եւ այս սահմանը վեր է ելնում մինչեւ այն սարի գլուխը, որ արեւմտեան կողմից Ենովմի ձորի դիմացն է, եւ հիւսիսային կողմիցը Ռափայնոց ձորի ծայրին է: |
| Armenian Eastern Bible 1994 | Ապա սահմանը բարձրանում է ենոմացիների ձորը Յեբուսի ետեւից, հարաւային կողմից, ուր գտնւում է Երուսաղէմը։ Ապա հասնում է |
| armenian-1853 | Եւ այս սահմանը Ենովմի որդիին ձորը՝ հարաւային կողմէն Յեբուսի, այսինքն Երուսաղէմի, քով կ’ելլէ. ետքը այս սահմանը մինչեւ այն լերան գլուխը կ’ելլէ, որ արեւմտեան կողմէն Ենովմի ձորին դէմն է ու հիւսիսային կողմէն Ռափայիններուն ձորին ծայրն է |
| armenian-2018 | Այս սահմանը բարձրանում է Ենոմի որդու ձորը՝ հարավային կողմից Հեբուսի մոտ, այսինքն՝ Երուսաղեմի մոտ, և ապա այս սահմանը բարձրանում է մինչև այն լեռան գագաթը, որը արևմտյան կողմից Ենոմի ձորի դիմացն է, իսկ հյուսիսային կողմից Ռափայինների ձորի ծայրին է։ |
| armenian-nea | Ապա սահմանը բարձրանում է Ենովմի որդիների ձորը Հեբուսի հետևից, հարավային կողմից, այսինքն՝ Երուսաղեմ։ Ապա հասնում է այն լեռան գլուխը, որը ծովակողմից Ենովմի ձորի դիմացն է, և հյուսիսից Ռափայինների երկրի ծայրին է։ |