Joshua 15:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ վեր է ելնում այս սահմանը Աքովրի ձորիցը Դաբիր, եւ հիւսիսային կողմիցը դառնում դէպի Գաղգաղա, որ այն ձորի հարաւակողմին եղող Էդովմինի զառիվերի դիմացն է. եւ անցնում է այս սահմանը Ենսամիւսի ջրիցը, եւ հասնում Ռովգելի աղբիւրը. |
| Armenian Eastern Bible 1994 | Ապա սահմանը բարձրանում է Աքորի ձորի չորրորդ մասով, հարաւային կողմից իջնում է Գաղգաղ, որը Եդոմիմի զառիվերի դիմացն է, |
| armenian-1853 | Ետքը այս սահմանը Աքովրի ձորէն Դաբիր կ’ելլէ ու հիւսիսային կողմէն Գաղգաղա կը դառնայ, որ այն ձորին հարաւակողմը եղող Էդովմինի զառիվերին դէմ է եւ այս սահմանը Ենսամիւսի ջուրէն կ’անցնի ու Ռովգելի աղբիւրը կը վերջանայ |
| armenian-2018 | Ապա այս սահմանը Աքորի ձորից բարձրանում է Դաբիր և հյուսիսային կողմից դառնում դեպի Գաղգաղա, որը այդ ձորի հարավային կողմում գտնվող Էդոմինի զառիվերի դիմացն է։ Սահմանն անցնում է Ենսամյուսի ջրերից և հասնում Ռոգելի աղբյուրը։ |
| armenian-nea | Ապա սահմանը բարձրանում է Աքովրի ձորի չորրորդ մասով, հարավային կողմից իջնում է Գաղգաղ, որը Ադոմիմի մուտքի դիմացն է, հարավային կողմում։ Սահմանը հասնում է Արեգ աղբյուրի ջրին և վերջանում է Ռովգեղի աղբյուրի մոտ։ |