Joshua 15:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Քաղէբի եղբայր Կենեզի որդի Գօթոնիէլն առաւ այն. եւ Քաղէբն իր Աքսա աղջիկը տուաւ նորան կնութեան:
Armenian Eastern Bible 1994 Եւ այն գրաւեց Քաղէբի եղբայր Կենեզի կրտսեր որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց։
armenian-1853 Եւ Քաղէբին եղբօրը Կենեզին որդին Գոթոնիէլը առաւ զանիկա ու Քաղէբ իր Աքսա աղջիկը անոր կնութեան տուաւ։
armenian-2018 Քաղեբի եղբայր Կենեզի որդի Գոթոնիելը գրավեց այն, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։
armenian-nea Այն գրավեց Քաղեբի եղբայր Կենեզի կրտսեր որդի Գոդոնիելը, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։