Joshua 13:8 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ռուբէնեաններն ու Գադեաններն արդէն նորա հետ առել են իրանց ժառանգութիւնը, որ Մովսէսը Յորդանանի այն կողմին դէպի արեւելք նորանց տուաւ, ինչպէս որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուել է նորանց. |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ երկու ցեղերը՝ Ռուբէնի եւ Գադի ցեղերը, Մանասէի կէս ցեղի հետ ստացան իրենց ժառանգութիւնը, որ տուել էր Մովսէսը |
| armenian-1853 | Քանզի Ռուբէնեաններն ու Գադեանները անոր միւս կէսին հետ առին իրենց ժառանգութիւնը, որ Մովսէս Յորդանանի անդիի կողմը դէպի արեւելք անոնց տուաւ, Տէրոջը ծառային Մովսէսին տուածին պէս։ |
| armenian-2018 | Ռուբենի և Գադի ցեղերն արդեն Մանասեի ցեղի մյուս կեսի հետ ստացել են իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, ինչպես որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է նրանց. |
| armenian-nea | Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց. |