Joshua 11:6 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Տէրը Յեսուին ասեց. Նորանց երեսիցը մի վախենար, որովհետեւ էգուց այս ժամանակ ես նորանց ամենքին Իսրայէլի առաջին ջարդել կ'տամ, նորանց ձիերը ջլատես եւ նորանց կառքերը կրակով այրես: |
| Armenian Eastern Bible 1994 | Յեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զօրքը Մառոնի ջրի մօտ յանկարծակի նրանց դէմ գնացին եւ լեռնակողմում ընկան նրանց |
| armenian-1853 | Եւ Տէրը Յեսուին ըսաւ. «Անոնց երեսէն մի՛ վախնար, քանզի վաղը այս ատեն ես անոնց ամէնքը Իսրայէլի առջեւ կոտորուելու պիտի մատնեմ. անոնց ձիերուն ջիղերը կտրէ ու անոնց կառքերն ալ կրակով այրէ՛»։ |
| armenian-2018 | Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև վաղն այս ժամանակ ես նրանց բոլորին ջարդել պիտի տամ իսրայելացիների առաջ. ջղակտոր կանես նրանց ձիերին և կրակով կայրես նրանց կառքերը»։ |
| armenian-nea | Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ Իսրայելի որդիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»։ |