Joshua 10:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ արեգակը կանգնեց, եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներիցը վրէժ առաւ: Միթէ սա Ուղիղի գրքումը գրուած չէ՞. եւ արեգակը երկնքի մէջտեղում կանգնեց եւ չ'շտապեց մտնելու մէկ կատարեալ օրի չափ: |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղում, մինչեւ որ Աստուած նրանց թշնամիներից վրէժն առաւ։ Չէ՞ որ այս գրուած է |
| armenian-1853 | Ու արեւը կայնեցաւ եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներէն վրէժ առաւ։ Միթէ ասիկա Ուղիղին գրքին մէջ գրուած չէ՞. ուստի արեւը երկնքին մէջտեղը կայնեցաւ ու լման մէկ օրուան չափ չմարեցաւ։ |
| armenian-2018 | Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Մի՞թե սա գրված չէ Ուղիղի գրքում. «Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ»։ |
| armenian-nea | Եվ արեգակն ու լուսինը կանգնեցին անշարժ իրենց տեղերում, մինչև որ Աստված նրանց թշնամիներից վրեժն առավ։ Չէ՞ որ այս գրված է «Ուղղության գրքում »։ Եվ արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և մեկ ամբողջ օր չշարժվեց դեպի արևմուտք։ |