Joshua 10:1 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երբոր Երուսաղէմի Ադոնիսեդեկ թագաւորը լսեց, թէ Յեսուն Գային առաւ եւ նորան բոլորովին կործանեց, այսինքն ինչպէս որ Երիքովին եւ նորա թագաւորին էր արել, այնպէս էլ Գայիին եւ նորա թագաւորին արաւ, եւ թէ Գաբաւոնի բնակիչները իսրայէլացիների հետ հաշտութիւն արին եւ նորանց մէջ մնացին:
Armenian Eastern Bible 1994 Երբ Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը լսեց, որ Յեսուն գրաւել է Գային ու կործանել այն, եւ ինչպէս Երիքովի ու նրա
armenian-1853 Երբ Երուսաղէմի Ադոնիսեդեկ թագաւորը լսեց թէ Յեսու Գային առաւ ու զանիկա բոլորովին կործանեց եւ թէ ինչ որ Երիքովի ու անոր թագաւորին ըրաւ, Գայիի ու անոր թագաւորին ալ այնպէս ըրաւ եւ թէ Գաբաւոնի բնակիչները Իսրայելացիներու հետ հաշտութիւն կնքած են ու անոնց մէջ մնացած,
armenian-2018 Երբ Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը լսեց, թե Հեսուն գրավել է Գային և այն ամբողջովին կործանել, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր արել, այդպես էլ արել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչները հաշտություն են կնքել իսրայելացիների հետ և նրանց մեջ մնացել,
armenian-nea Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու կործանել այն, և ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր վարվել, այդպես էլ վարվել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչներն անձնատուր են եղել Հեսուին ու Իսրայելին և նրանց մեջ մնացել,