Jonah 3:8 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։
Armenian Eastern Bible 1994 Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ
armenian-1853 Եւ մարդիկ ու անասուններ քուրձ թող հագնին ու բոլոր ուժով Աստուծոյ թող աղաղակեն։ Ամէն մարդ իր չար ճամբայէն ու իր ձեռքերուն մէջ եղած անիրաւութենէն թող դառնայ.
armenian-2018 մարդիկ ու անասուններ թող քուրձ հագնեն և բարձրագոչ աղաղակեն Աստծուն, և ամեն մարդ թող ետ դառնա իր չար ճանապարհից և իր ձեռքերի անիրավությունից։
armenian-nea Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին.