Jonah 2:3 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ դու ինձ գցեցիր անդունդը՝ ծովերի մէջ. եւ հեղեղներն ինձ պաշարեցին. քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով։ |
| Armenian Eastern Bible 1994 | «Իմ նեղութեան մէջ ես աղօթեցի իմ Տէր Աստծուն, եւ նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից: Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը: |
| armenian-1853 | Վասն զի զիս ծովերուն մէջ, անդունդը նետեցիր Ու հեղեղները զիս պաշարեցին. Կոհակներն ու ալիքները իմ վրայէս անցան»։ |
| armenian-2018 | Եվ դու ինձ գցեցիր խորխորատը՝ ծովերի սրտի մեջ, և հեղեղները պաշարեցին ինձ. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։ |
| armenian-nea | և ասաց. «Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, և լսեց ինձ՝ իմ աղաչանքը, դժոխքի որովայնից։ Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը։ |